Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ

Գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվել է 4 անգամ 
ավելի շատ վարկ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ, տրամադրված գումարն ավել է եղել 75 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

Փոխնախարարը նշեց, որ 2020-ին շարունակվել են իրականացվել գյուղատնտեսական ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնք և  բովանդակային և ֆինանսական առումով որոշակի փոփոխությունների են ենթարկվել՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարության կողմից առաջարկած 2-րդ և 24-րդ շրջանակներում:

«Այս միջոցառումների արդյունքում տնտեսավարողներին հնարավորություն է տրվել օգտվել որոշակի արտոնություններից՝ պահպանելով նրանց գործունեության բնականոն ընթացքը: Գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2020-ին տրամադրվել է 4 անգամ ավելի շատ վարկ: Տրամադրված վարկերի գումարը շուրջ 75 տոկոսով ավել է եղել»,-ասաց Գաբրիելյանը:

2020-ին նաև Փոքր ու միջին խելացի անասնաշենքների կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում շահագործման է հանձնվել 13 անասնաշենք:

2019-2024 թթ համար նախատեսված տավարաբուծության զարգացման ծրագրով 2020-ին ձեռք է բերվել և Հայաստան ներկրվել շուրջ 400 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որի վարկի գումարը կազմել է մոտ 350 մլն դրամ ՝ 51.5 մլն դրամ սուբսիդավորման գումարով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am