Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքական գյուղերից մեկում հրդեհը այրել է շուրջ 50 տուն. հրշեջները փորձում են հանգցնել կրակը

Թուրքական գյուղերից մեկում հրդեհը այրել է շուրջ 50 տուն. հրշեջները փորձում են 
հանգցնել կրակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Արդվին նահանգի Դերեիչի գյուղի փայտե տներից մեկում բռնկված հրդեհը քամու պատճառով տարածվել է ողջ գյուղով մեկ: Գյուղի 170 տներից 50-ը կրակների մեջ են հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով հրշեջներ, օդի հրդեհը մարելու նպատակով կանչվել է նաև ուղղաթիռ:

Դերեիչիի գյուղապետ Սաբրի Դուրմանը նշել է, որ տեղի ունեցողն իսկական ողբերգություն է գյուղի համար: Նա հայտնել է, որ հրշեջ ջոկատները փորձում են ոչ միայն մարել կրակը, այլև թույլ չտալ, որպեսզի այն տարածվի մյուս տների վրա ևս:

Ներքին գործերի փոխնախարար Իսմաիլ Չաթաքլըն հայտնել է, որ այս պահի դրությամբ մարդկային կորուստներ չկան:

Դեռևս հայտնի չէ, թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am