Արցախ

Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. ՊՆ փոխնախարարը հերքում է Կապանի հենակետը հանձնելու լուրը

1 րոպեի ընթերցում

Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել. ՊՆ փոխնախարարը հերքում է Կապանի հենակետը հանձնելու լուրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հարցին Սարգսյանն անդրադարձավ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը:

Համացանցում տարածվում է տեսանյութ, որտեղ առկա անձինք նշում են, թե հրահանգ է եղել, որ Կապանի N հենակետը պետք է հանձնվի Ադրբեջանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում