Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի զինված ուժերի ապագայի մասին

Վիտալի Բալասանյանը խոսել է Արցախի զինված ուժերի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն ունենալու է ավելի մոբիլ, ավելի մարտունակ զինված ուժեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցում այս մասին  ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր:  Արցախը երբեք չենք թողնելու որևէ մեկի գրկում , Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական»,- նշել է Բալասանյանը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նաև անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված խնդիրներին: Բալասանյանը նշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ ճանապարհով, և Արցախը կօգնի Հայաստանին այդ հարցում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am