Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՌԴ-ն ընդգծել է աշխատանքային խմբի գործունեության շրջանակում Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը

ՌԴ-ն ընդգծել է աշխատանքային խմբի գործունեության շրջանակում Երևանի և Բաքվի 
դրական տրամադրվածությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը Երևանի և Բաքվի մոտ դրական տրամադրվածություն է նկատում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք նկատում ենք ընդհանուր առմամբ կառուցողական տրամադրվածություն, որը դրսևորում են և՛ Բաքուն, և՛ Երևանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքյաին խմբի շրջանակում»,- նշել է Զախարովան:

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ եռակողմ աշխատանքային խմբի գլխավոր խնդիրը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: Հայաստանն աշխատանքային խմբում ներկայացնում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am