Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել. հաստատվել է հիվանդության 818 նոր դեպք

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել. հաստատվել է հիվանդության 818 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177 104 դեպք, որոնցից 165 718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 765 879 թեստավորում:

Մեկ օրում կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Առկա է 277 առողջացած և 4 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է:

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հիվանդության նոր դեպքերի թիվը 748 էր:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում