Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արա Այվազյանն այցելել է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան

Արա Այվազյանն այցելել է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանն այցելել է ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի Առաջնորդարան և շրջայց կատարել Սուրբ Նահատակաց եկեղեցում և վարժարանում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը և ԱՄԷ և Կատարի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպս. Սարգիսեանը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի երկրների հետ Հայաստանի համագործակցության օրակարգի, Մերձավոր Արևելքում հայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ:
Գերաշնորհ Տեր Մեսրոպ Եպս. Սարգիսեանը ներկայացրել է հայապահպանության և հայ ինքնության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
ԱԳ նախարարը բարձր է գնահատել ԱՄԷ հայ համայնքի ունեցած դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am