Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Christie's-ն աճուրդի է հանել Պիկասոյի կտավներից երկուսը՝ նվիրված նկարչի սիրելի կանանց

Christie's-ն աճուրդի է հանել Պիկասոյի կտավներից երկուսը՝ նվիրված նկարչի սիրելի 
կանանց

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավներից երկուսը վաճառքի են հանվել. Christie's-ի կազմակերպած աճուրդը տեղի կունենա մարտի 23-ին Լոնդոնում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, առաջին նկարը, որը վաճառքի է հանվելու, պատկերվել է 1932 թվականին և գնահատվում է 9-15 մլն ֆունտ ստերլինգ (12,5-21 մլն դոլար): Կտավն աճուրդի տանն անվանում են «Մարիա Թերեզա Վալտերին նվիրված սիրով լի և ամենավառ կտավներից մեկը»:

Մյուս նկարը նվիրված է և պատկերում է Պիկասոյի մյուս սիրուն՝ Ժակլին Ժաքին: Այս կտավը գնահատվում է 6-9 մլն ֆունտ (8.4-12.5 մլն դոլար): Այն պատկերվել է 30 տարի անց:

«Պիկասոյի այս երկու խորհրդանշական կտավները միասին պատմում են 20-րդ դարի մեծագույն վարպետներից մեկի գեղանկարչական զարգացման մասին»,- ասված է աճուրդի տան հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am