Տնտեսություն

«Էնջինփրոջեքթ քոմ»-ը ներառվեց «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում. կստեղծվի 11 նոր աշխատատեղ` 560 հազար դրամ աշխատավարձով

1 րոպեի ընթերցում

«Էնջինփրոջեքթ քոմ»-ը ներառվեց «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում. կստեղծվի 11 նոր աշխատատեղ` 560 հազար դրամ աշխատավարձով

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Էնջինփրոջեքթ քոմ» փակ բաժնետիրական ընկերությունը 5 տարով ներառեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Ծրագրի շրջանակում (2021-2025 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 112 մլն 200 հազար դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 11 նոր աշխատատեղ` շուրջ 560 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով:

Ընկերությունը գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 15.3 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 68 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՓԲ ընկերությունը համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում