Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1837 թ. մարտի 11-ին ծնվել է Տիգրան Չուխաճյանը՝ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր։ Հայ առաջադեմ մտավորականության շարքերում պայքարել է հանուն ազգային մշակույթի զարգացման, մասնակցել է հայկական երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձեւավորման գործին, կարդացել դասախոսություններ։

-106 թ. մարտի 11-ին Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։

-1302 թ. մարտի 11-ը, Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, Ռոմեոյի եւ Ջուլիետի նշանադրության օրն է։

-1544 թ. մարտի 11-ին ծնվել է Տորկվատո Տասսոն՝ 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ (մահ.՝ 1595 թ.):

-1931 թ. մարտի 11-ին ԽՍՀՄ-ում արգելվեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

-1936 թ. մարտի 11-ին վախճանվեց Դեյվիդ Բիթին՝ բրիտանացի ականավոր ռազմական գործիչ (ծնվ.՝ 1871 թ.)։

-1978 թ. մարտի 11-ին Երեւանում տեղի ունեցավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։

-2004 թ. մարտի 11-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որոնց հետեւանքով մահացավ 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվեց։

-2011 թ. մարտի 11-ին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ եւ ցունամի տեղի ունեցավ։

           

Հիշարժան փաստեր եւ պատմություններ

-Զաֆրան (կամ Շաֆրան) համեմունք եւ նարնջագույն սննդային ներկանյութ է, որն ստացվում է քրքումի ծաղկի առէջներից (Crocus sativus): Հնագույն ժամանակներից սկսած համարվում է աշխարհի ամենաթանկարժեք համեմունքներից: Ներկայումս իրանական զաֆրանի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում արժե մոտ 6 հազար դոլար: Պատճառը համեմունքի հումքի հավաքման ժամանակ աշխատանքի դժվարությունն է: Ամեն 100-200 հազար ծաղկից ստացվում է մեկ կգ քրքում, եւ բանվորը պետք է 40 ժամ աշխատի, որպեսզի 150 հազար ծաղիկ քաղի: Զաֆրանի ամենամեծ արտադրողը համարվում է Իրանը: Այստեղ արտադրվում է զաֆրանի 90 տոկոսը:

-Պանիր եւ գինի. սա, թերեւս, ամենադասական համադրությունն է: Սակայն պետք է ճիշտ պանրի համար ճիշտ գինի ընտրել: Հիմնական կանոնն այն է, որ որքան հագեցած է պանրի համը, այնքան բաց պետք է լինի գինին: Օրինակ՝ մոցարելայի հետ կարելի է խմել թույլ, սպիտակ կամ վարդագույն գինի, իսկ կարմիր չոր գինին՝ մատուցել կապույտ պանրով:

-Պանիր եւ մեղր. լավագույն համադրությունները թերեւս ֆրանսիական «Բրի» եւ «Կամամբեր» տեսակի պանիրներն են, որոնց հետ ցանկալի է օգտագործել ոչ ամբողջությամբ բյուրեղացած մեղր:

-Կապույտ պանիր եւ տանձ. քաղցր փափուկ հյութալի տանձը եւ աղած պանիրը հիանալի տանդեմ է ոչ միայն կանապեներում, այլեւ աղցաններում, աղանդերում կամ տաք ուտեստներում: Ընդհանրապես, տանձը կարելի է համադրել ցանկացած պանրի հետ, բայց ամենապահանջվածը, թերեւս, հենց կապույտ պանիրն է: Խորհուրդ է տրվում այս համադրությանն ավելացնել նաեւ թուզ:

-Պանիր եւ խաղող. դեղին-սպիտակ պանիր եւ կարմիր-մանուշակագույն խաղող` ոչ միայն գեղեցիկ է, այլեւ ախորժելի: Պանրի կոշտ աղիությունը եւ խաղողի պայթուցիկ քաղցրությունը համերի զարմանալի եւ հրաշալի համադրություն է: Գերազանց նախուտեստ կամ աղանդեր է, իսկ գլխավոր պայմանն այն է, որ խաղողը անկորիզ լինի:

Մ. Ա.

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am