Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների զարգացման ծրագիր

Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների զարգացման ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկում է լաբորատորիաների ղեկավարների և առաջնորդների համար նախատեսված գլոբալ ծրագիր, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC), Եվրոպայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ECDC), Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) և Հանրային առողջության լաբորատորիաների ասոցիացիայի (APHL) կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Կովկասի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում ծրագրի տեխնիկական ներդրման համար պատասխանատու է «Լաբորատոր որակյալ ինտեգրացված ծառայություններ» (IQLS) կազմակերպությունը, որի գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Պիերսոնի (Ֆրանսիա) և նույն կազմակերպության լաբորատոր միջազգային մասնագետ Արսեն Զաքարյանի (Կանադա) հետ այսօր հանդիպել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյան:

Ծրագրի նպատակն է խթանել և դասընթացների միջոցով ազգային լաբորատոր համակարգերում ստեղծել, ուժեղացնել և ապահովել կայուն զարգացման հնարավորություններ այդ համակարգերում գործող առաջնորդների համար՝ ուղղորդված «Մեկ առողջություն» ռազմավարությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի մանրամասները, հստակեցվել ու համաձայնեցվել են այն իրականացնելու համար կողմերի պարտավորությունները։
Պարոն Պիերսոնը նշել է, որ ակնկալվում է տեխնիկական աշխատանքային խմբի ստեղծում՝ ընդլայնելով գոյություն ունեցող այն խմբերի գործառույթները, որոնք արդեն իսկ ներգրավված են բժշկական, անասնաբուժական, սննդի և ջրի անվտանգության լաբորատորիաներին առնչվող հարցերում։ Նա հատկապես շեշտել է, որ շատ հաճախ իրենց փորձագետները նշում են հայաստանյան լաբորատորիաների աճի ու կայացման գործընթացը՝ որպես աստիճանական-կայուն զարգացման օրինակ:

Գեորգի Ավետիսյանը վստահեցրել է, որ ՍԱՏՄ-ն կներդնի իր բոլոր հնարավորություններն ու ներուժը ծրագրի իրականացմանը նպաստելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]