Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանն այժմ բուժում է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում

Սեյրան Օհանյանն այժմ բուժում է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական 
հոսպիտալում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժում է ստանում Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը:

«Սեյրան Օհանյանն առողջական խնդիրներով մարտի 7-ին տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս պահին էլ այնտեղ է»,- ասաց Մեժլումյանը:

Հարցին` թե ինչպես է գնահատում Սեյրան Օհանյանի առողջական վիճակը, Մեժլումյանը պատասխանեց, որ Օհանյանը շատ ծանր վիճակում չի, սակայն անհրաժեշտություն կար տեղափոխվելու հիվանդանոց:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մարտի 9-ի դատական նիստը հետաձգվեց, քանի որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկա չէր դատական նիստին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am