Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները կմասնակցեն «MITT Moscow 2021» զբոսաշրջային ցուցահանդեսին

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչները կմասնակցեն «MITT Moscow 2021» 
զբոսաշրջային ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը և կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը կգործուղվեն Մոսկվա՝ մասնակցելու «MITT Moscow 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանին 2021 թվականի մարտի 16-18-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «MITT Moscow 2021» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]