Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի հիվանդանոցը վերսկսել է հիվանդների ընդունելությունը

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտի հիվանդանոցը վերսկսել է 
հիվանդների ընդունելությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների սոցիալապես կարևոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ներկայում ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտ քաղաքի հիվանդանոցը սկսել է հիվանդների ընդունելությունը, իսկ դպրոցներում վերականգնվել է ուսումնական գործընթացը:

2020 թ. նոյեմբերի 23-ից ռուսական սակրավորների կողմից չպայթած զինամթերքից ընդհանուր առմամբ մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթուցիկ առարկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]