Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իրանի անվտանգության աշխատակիցներն ինքնաթիռի առևանգում են կանխել

Իրանի անվտանգության աշխատակիցներն ինքնաթիռի առևանգում են կանխել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ անվտանգության ստորաբաժանումները կանխել են Ահվազ-Մեշհեդ ուղղությամբ թռչող ինքնաթիռի առևանգումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Pars Today-ը, Iran Air ավիաընկերության Fokker 100 ուղևորատար ինքնաթիռը թռիչք է իրականացրել Ահվազի օդանավակայանից Մեշհեդի ուղղությամբ: Թռիչքի ընթացքում ուղեւորներից մեկը փորձել է գրավել ինքնաթիռը, սակայն չեզոքացվել է ԻՀՊԿ-ի ուժերի կողմից: Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Սպահանում, հանցագործը ձերբակալվել է ։

Նախնական տեղեկությունների համաձայն ՝ հանցագործը մտադիր էր ինքնաթիռը վայրէջք կատարել Պարսից ծոցի հարավային ափին գտնվող երկրներից մեկի օդանավակայանում ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am