Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

Լևոն Արոնյանին հանձնվել է ՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտական խորհրդի հերթական նիստի աշխատանքները սկսելուց առաջ ռեկտոր Դավիթ Խիթարյանը բուհի պատվավոր պրոֆեսորի կոչման վկայագիրը հանձնել է հայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտիինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնից: 

Լևոն Արոնյանը ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանն արժանացել էր  դեռևս 2020 թվականին, սակայն Covid-19-ով պայմանավորված պարբերաբար հետաձգվում էր վկայագրի հանձնման արարողությունը։ 

Օրեր առաջ շախմատիստ Լևոն Արոնյանը հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանը. Արոնյանը հեռանում է Հայաստանից:  Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am