Եվրոպայի բանկը 20 մլն եվրո Է տրամադրել Ուկրաինային փոքր գործարարության օժանդակման համար
15:31, 5 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ներդրումային բանկը 20 միլիոն եվրո Է տրամադրել Ուկրաինային փոքր եւ միջին ձեռնարկությունների օժանդակման համար: Այդ մասին ասված Է բանկի՝ մարտի 5-ին հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուկրաինային 20 միլիոն եվրո Է տրամադրվել տեղական արժույթով փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորման բարելավման համար: Սույն օգնությունը հատկացվել Է Եվրամիության աջակցությամբ կորոնավիրուսի (հարուցած) ճգնաժամի պատասխանի շրջանակում»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում