Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՀԿ-ի ներկայացուցիչը ենթադրել Է, որ համավարակը կավարտվի 2022 թվականի սկզբին

ԱՀԿ-ի ներկայացուցիչը ենթադրել Է, որ համավարակը կավարտվի 2022 թվականի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը համավարակը կհաղթահարի 2022 թվականի սկզբին, բայց դա չի նշանակում, թե կորոնավիրուսն ինքը կանհետանա: Այս ենթադրությամբ հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն մարտի 5-ին Die Welt թերթում հրապարակված հարացազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ 2021 թվականը կլինի քովիդի եւս մեկ տարի: Բայց այժմ մենք կարող ենք ավելի լավ կանխատեսել իրադարձությունները եւ կառավարել դրանք: 2020 թվականին սոսկ անորոշություն Էր ինչպես առողջապահության ոլորտում, այնպես Էլ քաղաքականության ոլորտում,- ասել Է նա :- Մեկ տարի անց մենք շատ ավելի բան գիտենք, մենք ունենք գործիքներ, ախտորոշման ծրագրեր, պատվաստում: Իմ աշխատանքում կարեւոր Է պլանավորել վաղօրոք: Ուստի ես կարծում եմ, որ 2022 թվականի սկզբին համավարկը կմնա անցյալում, բայց դա չի նշանակում, թե վարակն ինքը կհեռանա»:

ԱՀԿ-ի ներկայացուցիչը հորդորել Է համբերատար լինել պատվաստման հարցում. «Սկզբում միշտ պահանջարկը գերազանցում Է առաջարկին: Չի կարելի միանգամից պատվաստել ամբողջ մոլորակի բնակիչներին»: Կլյուգեի խոսքով՝ «ըստ երեւույթին, անխուսափելի Է» այն փաստը, որ ամռանը Եվրոպայում քաղաքացիների մոտ կհայտնվեն պատվաստման տեղեկաթերթիկներ, թեեւ դա ԱՀԿ-ի հանձնարականը չԷ: Նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել Է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան): Անցյալ տարվա մարտի 11-ին ԱՀԿ-ն այն ճանաչել Է համավարակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am