Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նարեկ Հախնազարյանը երևանյան համերգը կնվիրի թավջութակահար Մեդեա Աբրահամյանի hիշատակին

Նարեկ Հախնազարյանը երևանյան համերգը կնվիրի թավջութակահար Մեդեա 
Աբրահամյանի hիշատակին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես է գալիս համաշխարհային համբավ ունեցող նվագախմբերի հետ, բայց երբեք չի մոռանում հայրենիքում ելույթների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հախնազարյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կներկայացնի Շոստակովիչի Թիվ 1 թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի թիվ 6 սիմֆոնիան:

Համերգը նվիրվում է օրերս կյանքից հեռացած ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, լեգենդար թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանի հիշատակին:

Համերգից առաջ համերգասրահի ճեմասրահում կներկայացվի «Ի՞նչու էր բարկանում Բեթհովենը» գրքի հայերեն թարգմանությունը: Գիրքը, որի հեղինակը աշխարհահռչակ թավջութակահար Սթիվեն Իսերլիսն է, առաջին անգամ է թարգմանվում հայերեն: Թարգմանիչը Լյուսիլ Ջանինյանն է:

Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի ու դիրիժորների հետ, ինչպիսիք են Վալերի Գերգիևը, Նեմե Յարվին, Միխայիլ Պլետնյովը, Լորին Մաազելը: Թավջութակահարը Հայաստանը ներկայացնող առաջին երաժիշտն է, որը 2011-ին արժանացել է Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթի ոսկե մեդալի և առաջին մրցանակի:

Այժմ Նարեկ Հախնազարյանը նվագում է Ջուզեպե Գվարներիի կողմից 18-րդ դարասկիզբին ստեղծված թավջութակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am