Արցախ

Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

1 րոպեի ընթերցում

Գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ծնողները, թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ինև նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի ելումուտը չէին արգելել:

Զինծառայողները գերեվարվել էին ԱրցախիԽծաբերդից2020 թվականի դեկտեմբերի 16-ին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում