Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ավինյանը խնդրահարույց է համարում վարչապետի հրաժարականի պահանջով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը

Ավինյանը խնդրահարույց է համարում վարչապետի հրաժարականի պահանջով ԶՈՒ 
Գլխավոր շտաբի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բավականին խնդրահարույց է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին:

«Այդ հայտարարությունը բավականին խնդրահարույց է: Առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ ԳՇ պետն ու ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության, քաղաքականության հետ չպետք է առնչվեն և կապ ունեն: ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը և որևէ կերպ քաղաքական հայտարարություններ անելը չի մտնում ԳՇ պարտականությունների մեջ»,- ասաց Ավինյանը:

Փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am