Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ի նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Ազգային ժողովում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել ԳրիգորյանիԱրմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

Խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական նախագծերի փաթեթներ:

Մարտի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am