Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:06, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարտի 3-ի նիստի մեկնարկին պատգամավորները կքվեարկեն նախորդ օրը քննարկված նախագծերը:

Ազգային ժողովում տեղի կունենա Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել:

Խորհրդարանի պատգամավորներն առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկեն նաև մի շարք օրենքների նախագծեր և օրենսդրական նախագծերի փաթեթներ:

Մարտի 3-ին Ազգային ժողովում տեղի կունենա նաև կառավարության հետ հարցուպատասխանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am