Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի նախագահն ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» ՀԿ մի խումբ անդամների

Արցախի նախագահն ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» 
ՀԿ մի խումբ անդամների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ընդունել է «Փախստականների միավորում հանուն արդարության» հասարակական կազմակերպության մի խումբ անդամների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարևորել է կազմակերպության դերը հատկապես ձևավորված նոր իրողություններում տեղահանված քաղաքացիների խնդիրների բարձրաձայնման և նրանց իրավունքների լիարժեք պաշտպանության գործում, ապա ներկայացրել այն ծրագրերի ընթացքը, որոնք իրականացվում են տեղահանված բնակչության խնդիրները լուծելու համար:

Ընթացիկ իրավիճակում առաջնահերթություն համարելով ներքին տեղահանված ու փախստական անձանց բնակարանային հիմնախնդիրների կարգավորումը՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նախատեսվում է պետական ու բարեգործական միջոցներով երեք տարում բնակարանային պատշաճ պայմաններով ապահովել բոլորին, ներառյալ՝ 1980-90-ական թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց:

Հանրապետության նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am