Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար
17:10, 2 Մարտ 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 2-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Օլեգի Բախշիյանին՝ իր դիմումի համաձայն, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահի այսօրվա մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Արմեն Սերգեյի Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում