Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իլոն Մասքը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ չինական Hurun-ի վարկածի

Իլոն Մասքը գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ չինական Hurun-ի վարկածի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռնարկիչ Իլոն Մասքը, որը Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարն Է, գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշն ըստ Hurun գործարար հրատարակության (Forbes-ի չինական անալոգի) վարկածի: Այդ մասին ասված Է մարտի 2-ին հրատարակության կայքում հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա կարողությունը, նշված Է հետազոտության մեջ, տարվա ընթացքում աճել Է 151 միլիարդ դոլարով եւ հասել 197 միլիարդ դոլարի: Հիմնական եկամուտը ձեռնարկիչն ստացել Է Tesla ընկերության հաշվին, որտեղ նա բաժնետոմսերի 21 տոկոսի սեփականատերն Է: Գլոբալ վարկանիշի առաջատարների եռյակ են մտել նաեւ Amazon ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը գտնվում Է երկրորդ հորիզոնականում, եւ Բեռնար Առնոն՝ Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահը: Նրանց կարողությունները հետազոտության հեղինակաները գնահատել են համապատասխանաբար 189 միլիարդ դոլար եւ 114 միլիարդ դոլար: Առաջին անգամ Hurun-ի գլոբալ վարկանի թոփ-տասնյակ Է մտել չինացի միլիարդատեր: Դա Nongfu բրենդի ներքո խմելու ջրի արտադրության սեփականատեր 67-ամյա Չժուն Շանշանն Է: Նա վարկանիշում յոթերորդ հորիզոնականում Է՝ 85 միլիարդ դոլար անձնական կարողությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am