«Ուրարտու»-ի ֆուտբոլիստը միացել է «Փյունիկ»-ին
13:29, 1 Մարտ 2021
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 30-ամյա ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Ուրարտուից», տրանսֆերային գործարքի արդյունքում։
Իր կարիերայի ընթացքում Բուդնիկը հասցրել է հանդես գալ Ուկրաինայի, Չեխիայի, Բելառուսի, Ավստրիայի, Էստոնիայի, Հունաստանի և Ինդոնեզիայի առաջնություններում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում