Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռոմա»-ն զիջեց «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

«Ռոմա»-ն զիջեց «Միլան»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Միլան»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին առավել ակտիվ էր «Միլան»-ը: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկնելու մի քանի հնարավորություն ուներ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Ռոմա»-ն էլ շեշտը դրել էր հակագրոհների վրա: Խաղային իրավիճակներից մեկի ժամանակ Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Միլան»-ի դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց, քանի որ մինչ այդ «գայլերը» խախտել էին խաղի կանոնները: Խաղակեսի վերջնամասում հայ կիսապաշտպանը մի քանի անգամ հնարավորություն ուներ բացելու հանդիպման հաշիվը, սակայն գնդակն այդպես էլ չէր հայտնվում ցանցում: «Միլան»-ը 41-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ: Նշանակված 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Քեսին:

Երկրորդ կեսի 50-րդ րոպեին «Ռոմա»-ն վերականգնեց հաշվի տարբերությունը: Հեռահար և դիպուկ հարվածով աչքի ընկավ Վերետուն: 57-րդ րոպեին «Միլան»-ը նորից առաջ անցավ հաշվի մեջ: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռեվիչը՝ 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 80-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի:

Այս տուրից հետո «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է 52 միավորով, «Ռոմա»-ն` 5-րդը (44 միավոր), իսկ առաջատարը 56 միավորով «Ինտեր»-ն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am