Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նարեկ Մալյանը հայտնել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին

Նարեկ Մալյանը հայտնել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել է իրեն մեղադրանք առաջադրվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մալյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա նշել է, որ Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում իրեն գրավոր բացատրել են, որ «մահ դավաճաններին» կոչը բռնության սպառնալիք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մեղադրանք առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը):

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի դիմաց հրավիրված հանրահավաքի ընթացքում  տեղի է ունեցել «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դատապարտել է մահապատժի բեմականացված ցուցադրումը: 

ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am