Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ալիևը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների և ԼՂ-ի կարգավիճակի մասին

Ալիևը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների և ԼՂ-ի 
կարգավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, հայ գերիների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Իլհամ Ալիևը Հայաստանին և Արցախին վերաբերվող թեմաներից խոսել է փետրվարի 26-ին արտասահմանյան լրագրողների համար հրավիրված ասուլիսում:

Անդրադառնալով Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին` Ալիևը նշել է, որ դրանք Հայաստանի ներքին գործն են:

«Հայաստանում հիմա ճգնաժամային իրավիճակ է: Ես չէի ցանկանա մեկնաբանություններ տալ ներքին գործընթացների վերաբերյալ։ Մենք երբեք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին, առավել եւս նման զգայուն պահի: Սակայն Ղարաբաղի պատերազմից հետո արդյունքները մնում են անփոփոխ, և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պահպանվում է ու պետք է կատարվի», - ասել է Ալիևը՝ հավելելով, որ եռակողմ հայտարարության մեծ մասն արդեն կատարված է, սակայն կան որոշ կետեր, որոնք ներկայում քննարկման առարկա են:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանը, չնայած ներքին իրավիճակին, կկատարի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պարտավորությունները:

Ալիևը նաև չի բացառել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները:

Խոսելով հայ գերիների վերադարձի խնդրի մասին` Ալիևն ասել է, թե Ադրբեջանը Հայաստանին է հանձնել բոլոր գերիներին:

«Մենք նրանց վերադարձրել ենք բոլոր գերիներին և զոհված զինվորների մարմինները: Պատերազմից հետո նրանց վերադարձվել է ավելի քան 1000 մարմին», - ասել է նա ՝ հավելելով, թե «Ադրբեջանում են գտնվում միայն դիվերսանտները»:

Մամուլի ասուլիսի ընթացքում Ալիևը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա օրակարգից: Ըստ նրա՝  ԼՂ հակամարտությունն ավարտված է, և Բաքուն լուծել է այդ հարցը:

Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, իբր, հայկական կողմը Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզ չի տվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am