Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայկական արմատներով Օքսանա Մարկարովան նշանակվել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան

Հայկական արմատներով Օքսանա Մարկարովան նշանակվել է ԱՄՆ-ում Ուկրաինայի 
դեսպան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին ստորագրել է հրամանագիր ֆինանսների նախկին նախարար, հայկական արմատներով Օքսանա Մարկարովային նշանակել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի համաձայն՝ Զելենսկին նշել է, որ Մարկարովայի թեկնածությունն ունի մի քանի առանցքային նշանակություն՝ հայրենասիրություն, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ և շատ դրական ընկալում ԱՄՆ-ում:

«Վստահ եմ, որ այս երեք գործոնները հաջողության բանաձևն են Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու համար»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին ընդգծել է, որ Մարկարովան պետք է կենտրոնանա առաջին հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ արդյունավետ երկխոսություն կառուցելու վրա: Դրանից բացի, անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել Կոնգրեսի հետ:

Օքսանա Մարկարովան 2015 թվականից մինչև 2020 թվականն աշխատել է ֆինանսների նախարարությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2018 թվականի նոյեմբերի 22-ին հաստատվել էր Ուկրաինայի ֆինանսների նախարարի պաշտոնում: Օքսանա Մարկարովան ծնվել է հայ-ուկրաինական ընտանիքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am