Արցախ

Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք

1 րոպեի ընթերցում

Ինժեներ-սակրավորների խմբերը Արցախում ականազերծվել են 1506 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը, մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15 հա տարածք, 6 կմ ճանապարհ, 9 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 32 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24923 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում