Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 11 198 դեպք են հայտնաբերել մեկ օրում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 11 198 դեպք են հայտնաբերել մեկ օրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 11 198-ով, դա նվազագույն ցուցանիշն Է հոկտեմբերի 7-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 212 100-ի, փետրվարի 25-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ, շտաբի տվյալներով՝ նոր դեպքերի աճը կազմել Է 0,27 տոկոս:

Ներկայումս Ռուսաստանում բուժումը շարունակում Է 359 560 մարդ:

Վարակումից հետո ապաքինվածների թիվը մեկ օրում աճել Է 16 102-ով՝ մինչեւ 3 767 664:

Այսպիսով, արդեն բուժվել Է համավարակի սկզբից երկրում բոլոր վարակվածների 89,4 տոկոսը: Մահացու վախճանների թիվն աճել Է 446-ով մեկ օր առաջվա 383-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 84 876 հիվանդ:

Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համավարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 2,02 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am