Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արարատյան դերբիից առաջ

Արարատյան դերբիից առաջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կընդունի «Արարատ-Արմենիային»։ Սա մրցաշարային աղյուսակի տեսանկյունից անչափ կարևոր հանդիպում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը: Թե՛ «Արարատը», թե «Արարատ-Արմենիային» 2021 թվականի իրենց առաջին հանդիպումները ավարտել են հաղթանակով։ «Արարատցիները» Չարենցավանում ընդունել էին «Ուրարտուին» և Մորի Կոնեի դուբլի շնորհիվ վստահ հաղթանակ էին տարել 2։0 հաշվով։ Ի դեպ, այս երկու գոլերով Կոնեն դարձավ ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ իվուարցի ֆուտբոլիստը՝ երկու գնդակով գերազանցելով Ժան-Ժակ Բուգուհիի ցուցանիշը:

Վարդան Բիչախչյանի թիմը վերջին 8 խաղերում չի պարտվել՝ տանելով 5 հաղթանակ և 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի։ Թիմը բավականին լավ վիճակագրությամբ է մոտենում կարևոր մրցավեճին՝ վերջին 3 խաղերում էլ դարպասն անառիկ պահելով։

Դե իսկ «Ուրարտուի» հետ հաղթանակն էլ նշանավորվեց նրանով, որ Էդգար Մալաքյանն ու Դավիթ Մանոյանը հայկական ակումբներում, ինչպես նաև ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 250-րդ անգամ խաղադաշտ դուրս եկան:

Չնայած հոբելյանական խաղին, Էդգար Մալաքյանը «Ուրարտուի» հետ մրցավեճում կարմիր քարտ ստացավ ու բաց կթողնի «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճը։ Իհարկե, Մալաքյանին փոխարինողներ «Արարտում» կան, սակայն հայ կիսապաշտպանը վերջին խաղերում, ինչպես նաև ուսումնամարզական հավաքի ընթացքում շատ լավ տպավորություն էր թողել ու դարձել թիմի առաջատարներից մեկը։

«Արարատ-Արմենիան» խաղին մոտենում է հիմնական կազմով, որն այս ձմռանը համալրվել է մի քանի ուժեղ խաղացողներով։ Թիմի նորեկներ Ալեքսանդր Կարապետյանն ու Վբեյմար Անգուլոն արդեն հասցրել են խոսեցնել տալ իրենց մասին և առաջիկա խաղում էլ կփորձեն թիմին առաջ տանել իրենց հետևից։

Այս թիմերը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում հանդիպում են երկրորդ անգամ։ Դեկտեմբերի 2-ին կայացած խաղում գոլեր չէին գրանցվել։

«Արարատ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը սպասարկելու է Զավեն Հովհաննիսյանի մրցավարական անձնակազմը։ Խաղի ՀՖՖ տեսուչն է լինելու Վահան Բերակչյանը։ Երկրպագուների համար այս հանդիպումը նույնպես փակ կլինի, սակայն ֆուտբոլասերները խաղը կարող են դիտել ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am