Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը առանցքային է համարել հայ գերիների անհապաղ վերադարձը

Արմեն Սարգսյանը առանցքային է համարել հայ գերիների անհապաղ վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններին, տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին:

Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է մարդասիրական խնդիրներին՝ առանցքային համարելով Ադրբեջանում պահվող՝ հայկական կողմից գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց շուտափույթ և անհապաղ վերադարձին, ինչպես նաև անհետ կորած անձանց հայտնաբերելուն և հայկական կողմին հանձնելուն առնչվող հարցերը:

Խոսելով հետպատերազմական շրջանում ի հայտ եկած նոր մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, հատկապես Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգության հետ կապված խնդիրներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի շուրջ՝ անդրադառնալով ապագա համագործակցության հնարավորություններին և արդյունավետ փոխգործակցություն ակնկալելով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am