Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական հարաբերությունների 29-ամյակի առթիվ

Տարեդարձ, որ հիշում ենք ամեն տարի. Լաքոտի գրառումը հայ-ֆրանսիական 
հարաբերությունների 29-ամյակի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ուղիղ 29 տարի առաջ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս հիշարժան տարեթվի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում են շատ ֆրանսիացիներ և հայեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Լաքոտը, ով 2017 թվականից դիվանագիտական ծառայություն է իրականացնում Հայաստանում:

Դեսպանը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը:

Հայ-ֆրանսիական դիվանագիտական կապերի հաստատման 29 տարիներն աչքի են ընկել երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների մեծ թվով: Այս ընթացքում Ֆրանսիայի նախագահները 5 անգամ այցելել են Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am