Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ռեքվիեմ». PROJECT LA-ը 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված երգ է հրապարակել

«Ռեքվիեմ». PROJECT LA-ը 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված երգ է 
հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: PROJECT LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և այլազգի բանաստեղծների ստեղծագործություններ, երգ է նվիրել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռեքվիեմ» երգի հոլովակն արդեն համացանցում է: Երգի բառերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Լևոն Արևշատյանը, գործիքավորումն իրականացրել է Խաչիկ Սահակյանը, պրոդյուսերը և ռեժիսորը Սուրեն Սահակյանն է, մենակատարը՝ Գոռ Սուջյանը:

PROJECT LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը: Նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն Արևշատյանն է: PROJECT LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Էդգար Պոի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am