Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Ստրանջայի միջազգային մրցաշարում

Բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Ստրանջայի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջիայի մրցաշարի մեկնարկում 4 հայ բռնցքամարտիկ հաղթանակ է տոնել:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63 կգ քաշային կարգում Բենիկ Նիկողոսյանը առավելության է հասել չեխ Պետեր Նովակի նկատմամբ, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ժամանակից շուտ՝ առաջին ռաունդում պարտության է մատնել բուլղարացի Եվգենի Նաչևին, ընդ որում Մադոյանը առաջին ռաունդում մրցակցին 3 անգամ ենթարկեց նոկդաունի: Հաղթանակ են տոնել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանսայանը: Ներսիսյանը առավելության է հասել հնդիկ Կումար Սաչինի, իսկ Մանասյանը Կոսովոն ներկայացնող Ֆոռեն Տոլայի նկատմամբ:

Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվում է Ստրանջայի 72-րդ բռնցքամարտի մրցաշարը: Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ տարվա առաջին ստուգատեսին մասնակցում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am