Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ցանկացած ոք, ով սեպտեմբեր-նոյեմբերին չի եղել ՀՀ ղեկավար, կարող է այդ նույնն ասել. Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

Ցանկացած ոք, ով սեպտեմբեր-նոյեմբերին չի եղել ՀՀ ղեկավար, կարող է այդ նույնն 
ասել. Փաշինյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ըստ որի՝ եթե ինքը լիներ պետության ղեկավարը, մենք այս պարտությունը չէինք կրի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նվեր Մնացականյանին տված հարցազրույցում վարչապետը նշել է. «Կարող է ասածս մի քիչ զավեշտալի թվալ, բայց ցանկացած ոք, ով 2020թ. սեպտեմբերին, հոկտեմբերին, նոյեմբերին չի եղել Հայաստանի ղեկավար, կարող է այդ նույն բանն ասել:

Եվ ոչ մեկ հակառակը չի կարող ապացուցել: Հարցնե՞նք: Ցանկացած ոք՝ անկախ կենսագրությունից, անուն-ազգանունից, կարող է ասել, որ եթե ես լինեի, Ադրբեջանը չէր համարձակվի հարձակվել: Մենք չէինք պարտվի: Եվ այլն, և այլն: Բայց նաև մենք պետք է իրապես հասկանանք պարտության խորքային ծագումնաբանությունը: Շատ լավ, եթե սա պարտություն է, որը ծագել է երկու տարվա կամ երկու ամսվա ընթացքում, եկեք արձանագրենք և ապացուցենք դա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am