Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Զարիֆը հայտարարել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագրում կասկածելի ոչ մի բան չկա

Զարիֆը հայտարարել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագրում կասկածելի ոչ մի բան չկա

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հաջողություն Է, եւ, հակառակ Մեջլիսի (երկրի խորհրդարանի) պատգամավորների քննադատությանը, դրանում կասկածելի ոչ մի բան չկա: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե կարդանք (համաձայնագրի) հավելվածը, ապա (հասկանալի Է դառնում), որ դրանում կասկածելի ոչ մի բան չկա»,- մեջբերում Է նախարարի խոսքը Tasnim գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «եթե Մեջլիսի ընկերներն ուսումնասիրեին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաձնարարականները, ապա նրանց անհարկի պահվածքը տեղ չԷր գտնի խորհրդարանում»: «Այն, ինչի շուրջը համաձայնության Է եկել (ԻԱԷԿ-ի ղեկավար) Ալի Աքբար Սալեհին, հաջողություն Է»,- հավելել Է նա: Փետրվարի 22-ին Մեջլիսի ազգային անվտանգության հարցերի կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոննուրը հայտարարել Է, թե ՄԱԳԱՏԷ-ի եւ ԻԱԷԿ-ի միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հակասում Է միջուկային գործաքի մասին ընդունված օրենքին:

Համաձայնությունները ենթադրում են, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ն չի ունենա Իրանի միջուկային օբյեկների խցերի մուտքի հնարավորություն, սակայն այդ տվյալները երեք ամիս կպահպանվեն ի դեպս ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման: Եթե Վաշինգտոնը մինչ այդ չվերադառնա միջակային գործարք, ապա խցերի ամբողջ տեղեատվությունը կջնջվի: 2020 թականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն Է տվել Մեջլիսի՝ ավելի վաղ ընդունված օրինագծին, որը կառավարությանը պարտավորեցնում Է մեծացնել ուրանի հարստացման մակարդակը: Խորհրդարանը կառավարությանը երկու ամիս Է տվել (մինչեւ փետրվարի 23-ը) ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրության կատարումից հրաժարման համար, եթե միջուկային գործարքի մնացած մասնակիցները չվերադառնան իրենց պարտավորությունների լրիվ կատարմանը: Օրենսդիրների կարծիքով՝ նախագծում ներառված միջոցները կօգնեն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am