Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել

ԱԻՆ-ին շտապօգնության 4 մեքենա է փոխանցվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Փրկարար ծառայության ամենամսյա խորհրդակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարին զեկուցվել են կատարված աշխատանքները, ներկայացվել են խնդիրները: Վերջին մեկ ամսվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական պահեստ է մուտքագրվել և բաշխվել 979 արկղ սննդամթերք, 472 արկղ և 63 պարկ դեղորայք, 241 արկղ և 26 պարկ հագուստ, 39 արկղ տնտեսական ապրանքներ, 10 հատ վրան և 4 միավոր շտապօգնության ավտոմեքենա: Դրանցից մեկը հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, իսկ երեքը, որոնք կահավորված են որպես հատուկ փրկարարական շտապօգնության մեքենաներ, հանձնվել են Փրկարար ծառայությանը՝ Բժշկական ապահովման վարչությանը հատկացնելու նպատակով:

Վայոց ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերը շարունակել են ձնաբքի ժամանակ ավտոճանապարհներին մնացած մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխել և առաջին օգնություն ցուցաբերել: Փետրվարի 1-18-ը ժամանակավոր հենակետերի կողմից արձագանքվել է 99 դեպքի, աջակցություն է ցուցաբերվել 90 ուղևորի՝ 103 տրանսպորտային միջոցով:

Երևանի 39 հանրակրթական դպրոցներում և մշակութային կենտրոններում, մարզերի 16 համայնքներում, 25 հանրակրթական դպրոցներում և կազմակերպություններում անցկացվել են «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ: Տեղեկանք է ներկայացվել Սյունիքի մարզի Խնձորեսկ, Շուռնուխ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Շիկահող և Ներքին Հանդ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության հենակետերի ստեղծման վերաբերյալ:

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել մարզային տարահանման կետերին, աշխատանքներ ձեռնարկել դրանք պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ: Նախարարը նաև հորդորել է հնարավոր հրդեհները կանխարգելող միջոցառումներ իրականացնել: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am