Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 19-ից կկայանան դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղերը: «Նոա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Վան»-ին` հանդիպումը կմեկնարկի 14:00-ին:

Փետրվարի 20-ին ժամը 14:00-ին Գյումրու ակադեմիայի մարզադաշտում կկայանա «հյուսիսային դերբին»` «Շիրակ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ:

Փետրվարի 21-ին տուրը կեզրափակվի երկու հանդիպումով` «Արարատ»-«Ուրարտու»` 14:00, Չարենցավանի քաղաքային մարզադաշտ և «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»` 14:45, «Ուրարտու-3» մարզադաշտ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am