Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստի

Կառավարությունը զինծառայությունից ազատեց Հայաստանի հավաքականի երեք 
ֆուտբոլիստի

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ հիմնավորման,  նշված ֆուտբոլիստներին կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ  տարկետում էր տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

«Քանի որ  Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի և Արմեն Համբարձումյանի   26 տարին լրանում է 2021 թվականին, ապա  հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ֆուտբոլիստներին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ֆուտբոլիստները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- ասված է հիմնավորման մեջ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am