Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով հայրենադարձման հարցը

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն հայ գերիների ապահով 
հայրենադարձման հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասաց. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը: Ի թիվս այլ հարցերի՝ կքննարկվեն հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր»: Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]