Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Բարի օր Հայաստան. Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Երևան

 Բարի օր Հայաստան. Մեծ Բրիտանիայի նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ուենդի Մորթընն այդ առթիվ գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Բարի օր Հայաստան: Հրաշալի է Հայաստանում առաջին անգամ լինելը: Ես վայելում եմ Երևան տանող ճանապարհի գեղեցիկ տեսարանները: Հայաստանը Միացյալ Թագավորության կարևոր և արժեքավոր գործընկերն է, և ես ակնկալում եմ մեր երկրների միջև առավել սերտ կապերի հաստատմանն իմ այս այցի ընթացքում»,-նշել է Ուենդի Մորթընը:

Նախարարը կլինի Երևանում և Վանաձորում: Ավելի վաղ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտնել էր, որ իր երկօրյա այցի ընթացքում նախարար Մորթընը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ պաշտոնապես կբացի Բրիտանական դեսպանության նոր գրասենյակը Երևանում՝ ի նշան Միացյալ Թագավորության և Հայաստանի ժողովուրդների միջև ամրապնդվող կապերի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am