Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն թույլ է տվել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը միայն արտակարգ իրավիճակներում

ԱՀԿ-ն թույլ է տվել օգտագործել AstraZeneca պատվաստանյութը միայն արտակարգ 
իրավիճակներում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում COVID-19-ի դեմ պատվաստվելու համար թույլ է տվել օգտագործել AstraZeneca/Oxford պատվաստանյութի արտադրության երկու տարբերակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասվում է ԱՀԿ-ի հաղորդագրությունում:

Նշվում է, որ դեղերն այժմ կարելի է օգտագործել COVAX Facility նախաձեռնության ծրագրում՝ աշխարհում պատվաստանյութերի արդարացի բաշխման համար: Պատվաստանյութերից մեկն արտադրվում է Կորեայում, երկրորդը՝ Հնդկաստանում:

AstraZeneca դեղագործական ընկերության դեղամիջոցը դարձել է երկրորդ պատվաստանյութը, որը ստացել է ԱՀԿ-ի պաշտոնական հավանությունը արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am