Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արցախում իրականացված 66 թեստավորման արդյունքում՝ կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

Արցախում իրականացված 66 թեստավորման արդյունքում՝ կորոնավիրուսի նոր դեպք չի 
հայտնաբերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,-հայտնում են գերատեսչությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար՝ Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am