Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախարարը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումների խնդիրները

Նախարարը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 
ներդրումների խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների խթանմանը և Հայաստանում ներդրումային միջազգային առաջադեմ պրակտիկայի կիրառման հնարավորությանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ներդրումային ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք ընդգրկում են նաև ինստիտուցիոնալ լուծումներ պահանջող, պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ոլորտում առկա խնդիրների գույքագրման ու շուտափույթ լուծման կարևորությունը՝ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված բոլոր հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ հնչեցրած առաջարկները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն և շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում խորհրդատվական ընկերություններում առաջացող խնդիրները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am