Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին դատապարտել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները

ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին դատապարտել Թուրքիայում մարդու 
իրավունքների ոտնահարումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների 54 սենատորներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Massis Post-ը, նամակում անդրադարձ է կատարվել Թուրքիայում դեպի ավտորիտարիզմ տանող վերջին միտումներին, մասնավորապես այն լրագրողների ձերբակալությունների փաստին, որոնք ընդդիմախոսում են կառավարությանն ու Հայաստանում և Սիրիայում թուրքական ռազմական ներգրավվածությանը:

Դեմոկրատ և Հանրապետական սենատորների նամակում  նշվում է, որ 2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը ճնշումներ է իրականացնում ընդդիմության վրա, մասնավորապես, սիստեմատիկորեն լռեցնելով մեդիան, անկախ դատավորներին հեռացնելով և նրանց փոխարեն կուսակցությանը հավատարիմ անձանց նշանակելով, լրագրողներին բանտարկելով:

Սենատորները հատուկ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերջերս սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությանը: «Այս պատերազմը միայն մի մասն է տարածաշրջանում Թուրքիայի ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակների: Թուրքիան և Ադրբեջանը մոտ դաշնակիցներ են՝ շնորհիվ ընդհանուր էթնիկ պատմության՝ որպես թյուրք-իսլամական ժողովուրդներ: Հայաստանը՝ աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդը, գտնվում է անմիջապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ խանգարելով թյուրքական ազգերի միավորումը»,- գրում է Massis Post-ը:

Սենատորները հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանան ի վերջո վերջ տալ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am