Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Նպատակս մեկն է` մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը. Ռազմիկ Պապիկյան

Նպատակս մեկն է` մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությանը. Ռազմիկ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Ռազմիկ Պապիկյանի համար այս տարվա առաջնահերթություններից է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակցությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Պապիկյանը շեշտեց, որ այժմ լավ մարզավիճակում է և սկսել  է նախապատրաստվել այս ամիս կայանալիք միջազգային մրցաշարին: «Մարզումները չենք դադարեցրել նաև կորոնավիրուսի պանդեմիայի սահմանափակումների ժամանակ: Մարզվում էինք մաքուր օդին և օգտագործում ամեն հնարավոր առիթ մեր մարզասրահներում մարզվելու համար: Հիմա լավ մարզավիճակում եմ»,-ասաց նա:

Պապիկյանն այն մարզիկներից էր, ով նախօրեին ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով արժանացավ սպորտի վարպետի կոչմանը:

«Նպատակս մեկն է` ուզում եմ լավ մասնակցություն ունենալ Եվրոպայի և աշխարհի այս տարվա առաջնություններում»,-շեշտեց նա:

Ռազմիկ Պապիկյանն հանդես է գալիս 61 կգ քաշային կարգում, որն օլիմպիական քաշ չէ: Ազատ ոճային ըմբիշն առաջին միջազգային ելույթը եղել է 2016 թվականին Ստոկհոլմում կայացած Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշը դարձել է արծաթե մեդալակիր: Նա աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ մրցանակակիր է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am